ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Անտանա» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունը հիմնադրվել և իր գործունեությունն է սկսել 1998 թվականին, որի հիմնադիրներն են Տիգրան Յուզբաշյանը և Աշոտ Հարությունյանը: Ընկերությունն իր գործունեությունը սկսել է ֆոտոապրանքների և գրենական պիտույքների առևտրի ոլորտում: Որից հետո 2001 թվականին կազմակերպությունը սկսեց գործունեություն ծավալել սննդամթերքի արտադրության բնագավառում: Հայաստանում առաջինը «Անտանա» ՍՊԸ-ն է սկսել արտադրել սառը սուրճ ու թեյ, և մինչ այժմ իր հաստատուն դիրքն ունի հայկական շուկայում: Չորս տարի անց, ընկերությունը որոշում կայացրեց նոր փուլ սկսել իր ձեռնարկչատիրական ոլորտում և 2005 թվականին Աբովյան քաղաքում բացեց իր առաջին «Կարաս» թոնրատունը: Մատուցելով որակյալ և համեղ ուտեստներ, «Կարաս» թոնրատունը մեծ արագությամբ սկսեց ճանաչում ստանալ սպառողների շրջանում: Այժմ «Կարաս» թոնրատների ցանցը իր ծառայություններն է մատուցում նաև Երևանի Նոր Նորք և Արաբկիր համայնքներում: Ապագայում ընկերությունը պլանավորում է իր գործունեությունը ծավալել և ընդլայնել նաև քաղաքի այլ համայնքներում: Սպառողների կողմից «Կարաս» թոնրատների ցանցը բազմիցս արժանացել է սպառողների բարձր գնահատականին, թե որակի, թե սպասարկման, թե մատչելի գների համար: