Ընտրեք Առաքման Կենտրոն
010,011,055,099
32 55 55

Տարվա լավագույն բրենդ 2020

2021-03-26

21.02.21-ին կայացավ ամենամյա Լավագույն Հայկական բրենդ մրցանակաբաշխությունը` կազմակերպված Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից: Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Մերգերյան Կարպետ մշակութային համալիրում։
Լավագույնը ճանաչված ընկերությունները ընտրվել էին 2020 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հարցումների արդյունքների հիման վրա:

Ուրախ ենք նշել, որ մրցանակաբաշխության ընթացքում Կարաս ազգային սննդի ցանցն արժանացավ «Տարվա լավագույն արագ սննդի ցանց» մրցանակին:

Մեր ողջ թիմի անունից, ուզում ենք խորին շնորհակալություն հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին։ Նման նախագծերը մեզ քաջալերում են և հավատ ներշնչում, որ հայ արտադրողը գնահատված է, ինչն էլ իր հերթին մոտիվացիայի աղբյուր է դառնում:

Եվ, իհարկե, շնորհակալ ենք մեր հաճախորդներին, ովքեր տարիներ շարունակ վստահում և ընտրում են մեզ՝ ազգայինը: Չկա ավելի պարտավորեցնող գնահատական, քան հաճախորդի գոհունակությունը։