Выберите Центр Довставки
010,011,055,099
32 55 55

Նոր ֆունկցիա Կարասից՝ ձայնային պատվեր

2020-06-09

Կարաս ցանցը, մտահոգված լինելով իր հաճախորդների համար սպասարկման որակի մշտական բարելավման հարցով, առաջարկում է պատվերների նոր, ավելի արագ ու հեշտ տարբերակ:

Այսուհետ գործելու է Կարասից պատվերների առաքման նաև ձայնային պատվեր նոր ֆունկցիան:

Մենք գնահատում ենք մեր հաճախորդների ժամանակն ու ցանկանում ենք, որ նրանք ավելի քիչ ժամանակ և էներգիա ծախսեն ոչ միայն համով սնվելու համար, այլև առաքում պատվիրելու համար:

Ձայնային պատվերի միջոցով նրանք կարող են շատ արագ պատվեր իրականացնել, իսկ մեր աշխատակիցներն էլ դրանց հիման վրա կկազմակերպեն առաքումը, - նշում է Կարաս ցանցի համահիմանդիր` Տիգրան Յուզբաշյանը:

Սպասարկման որակի ցանկացած նորամուծություն մեզ հնարավորություն է տալիս էլ ավելի անմիջական կապ հաստատել մեր լոյալ հաճախորդների հետ, ինչպես նաև նոր ծառայությունները նոր հաճախորդների ձեռք բերման լավագույն միջոցն են:

Նշենք նաև, որ այս ֆունկցիան դեռևս ոչ մի այլ ընեկորություն չի տրամադրում իր հաճախորդներին։

Տեղեկացնում ենք, որ Կարասի նոր ձայնային պատվեր ծառայությունը գործում է Viber/WhatsApp հավելվածների միջոցով, որոնք գործում են ընկերության +374 91 32 55 55 համարով: